«Մենք ամենաշահագրգիռ կողմն ենք, որ օր առաջ բացահայտվի, թե այդ սպանություններն ինչպես տեղի ունեցան». Սեֆիլյան

sefilyan

Ժիրայր Սեֆիլյանն ազատ արձակվելուց հետո կարճատեւ ելույթով հանդես եկավ:

Նա հույս հայտնեց, որ շուտով բոլոր քաղբանտարկյալներին ազատության մեջ կտեսնեն: «Ես զբաղվելու եմ քաղբանտարկյալներին ժամ առաջ ազատ արձակելու հարցերով, մինչեւ բոլորը դուրս չգան, ես հնարավորություն չեմ ունենա շփվել ձեզ հետ»,-հայտարարեց Սեֆիլյանը՝ դիմելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

«Ես ոչ մի կասկած չունեմ, որ ոչ ոք Սասնա ծռերին չի համարում հանցագործ: Բոլորը պետք է գիտակցեն, որ մենք ամենաշահագրգիռ կողմն ենք, որ օր առաջ բացահայտվի, թե այդ սպանություններն ինչպես տեղի ունեցան, եւ հուսով եմ, որ առաջիկայում Հայաստանում կունենանք անկախ դատարան, եւ այդ դատարանում մանրամասնությամբ կքննվի, թե ինչ է տեղի ունեցել 2016թ.-ի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը»,-նշեց Սեֆիլյանը:

Նա զսպվածության կոչ արեց բոլոր կողմերին: «Մենք բոլորս անելիք ունենք: Միայն ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ իրականացնելուց հետո մեր երկիրը կմտնի նոր քաղաքական փուլ, հանգիստ զարգացման փուլ, ինքնիշխանության ամրապնդման եւ մեր հայրենիքը, պետությունը հզորացնելու փուլ, եւ մինչեւ այդ փուլը մենք՝ Սասնա ծռերս պիտի աջակից լինենք գործող իշխանությանը՝ բարեհաջող հասնելու այդ հանգրվանին»,-հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:

Դիտվել է՝