Նիկոլ Փաշինյանն արդեն Մոսկվայում է

timthumb

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ արդեն Մոսկվայում է: Նրանց դիմավորել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի պետ Իգոր Բոգդաշևը:

Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կայցելի Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցի:

Վաղը Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության անդրանիկ մրցավեճին:

Դիտվել է՝