Ն. Փաշինյանը պատասխանել է բանակին, կուտակային համակարգին, վարկերին վերաբերող եւ բազմաթիվ այլ հարցերի

Снимок

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանել է օգտատերերի հարցերին:

Նա անդրադարձել է պարտադիր կուտակային համակարգի խնդիրներին՝ նշելով, որ պետք է հանգիստ, առանց ցնցումների կարգավորել այս հարցը:

Եթե 3 ամսից կպարզվի, որ դա հակասահմանադրական է, հետ բերելը խնդիր չէ, մարդիկ  մինչեւ վերջին կոպեկը հետ կստանան, իսկ եթե պարզվի համակարգը կարող է գործել, մենք կշարունակենք: 

Ապրիլյան պատերազմի մեղավորների մասին հարցին Փաշինյանն արձագանքել է. «Իրավապահ մարմինների համար այսօր որեւէ խոչընդոտ չկա, ես դրա երաշխավորն եմ, եւ այս առումով մեր ամենակարեւոր ուղերձն այն է, որ որեւէ սահմանափակում չկա: Ես հույս ունեմ, որ քննիչներն այդ հնարավորությունից կօգտվեն, եւ կբացահայտվեն շատ հանցագործություններ»:

Վարչապետն անդրադարձել է նաեւ սահմանային միջադեպերի խնդրին: «Իմ տեսակետն այն է, որ յուրաքանչյուր զինվորի եւ սպայի զոհվելու առումով պետք է տարվի պատշաճ քննություն: Ես ուզում եմ, որ ունենանք այնպիսի իրավիճակ, որ համոզված լինենք, որ երկրի իշխանությունը, կառավարությունը հնարավոր ամեն ինչ անում է մեր զինվորականների կյանքը պաշտպանելու համար: Ես այդ հարցով քննարկում կկազմակերպեմ, որպեսզի լսենք համապատասխան մարմինների հաշվետվությունը»,-նշել է Փաշինյանը:

Նա անդրադարձել է նաեւ զբաղվածության, կրթական, հայրենադարձության խնդիրներին, ներդրումներին, վարկերին, տույժ-տուգանքներին, արագաչափերին վերաբերող հարցերին:

Դիտվել է՝