Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Արցախի իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ

120618KhorhrdIravapahMarmin

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկվել են իրավապահ մարմինների գործունեությանը վերաբերող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել հասարակության կողմից բարձրաձայնված բացասական երեւույթներին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ աշխատել վերհանված թերությունների վերացման ուղղությամբ՝ խստիվ հետեւելով օրենքի տառին եւ ոգուն: 

Նախագահը նշել է, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի հանրապետությունում պահպանվի հասարակական անվտանգության բարձր աստիճանը՝ այն համարելով մեր երկրի կարեւոր ձեռքբերումներից մեկը:

Դիտվել է՝