Ապրիլյան պատերազմի զոհված հերոս Խաչատուր Հարությունյանի մայրն արու զավակ է լույս աշխարհ բերել

nnn1

Ապրիլյան պատերազմի զոհերից սերժանտ Խաչատուր Հարությունյանի մայրն այսօր լույս աշխարհ է բերել Խաչատուրի եղբորը, ում անվանել են Նարեկ: Նարեկը ծնվել է Շիրակի մարզի Ախուրյանի Մոր ու մանկան կենտրոնում, և չնայած նրան, որ շատ նման է եղբորը՝ Խաչատուրին, այնուամենայնիվ, ծնողները որոշել են նրան Նարեկ անվանել:

Խաչատուրն ապրիլյան պատերազմին խիզախորեն մարտնչած հերոս էր, նա հայտնի էր որպես անվրեպ գնդացրորդ: Ծննդավայրում՝ Լուսաղբյուր համայնքում, ևս շատ ուրախ են, որ հերոս կորցրած Հարությունյաններն իրենց մեջ ուժ են գտնել որդի ունենալու և մեծացնելու:34963580_1521376624657606_7078726176826458112_n

Ախուրյանի մոր ու մանկան կենտրոնի փոխտնօրեն Վահրամ Միրզոյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմեց, որ 40-ամյա կնոջ համար իսկական փորձություն էր կրկին մայրանալը: Սակայն հերոսի հերոս մայրը կարողացել է հաղթահարել բոլոր խոչընդոտները, և այսօր արդեն կեսարյան հատումից հետո լույս աշխարհ է եկել Խաչատուրի եղբայրը:

«Հղիանալուց անմիջապես հետո գտնվել է մեր անմիջական հսկողության տակ, քանի որ ծանր էր տանում հղիությունը: Իսկ ընթացքում արդեն պարզվեց, որ Խաչատուր անունով որդի է կորցրել ապրիլյան պատերազմին: Ես նրան արգելեցի այս ընթացքում գնալ գերեզմաններ՝ իր Խաչատուրին այցի, որովհետև դա շատ վատ էր ազդում հղիության վրա, իսկ նա հաճախակի էր այցելում: Պտուղը շատ դժվարությամբ էր աճում, դանդաղում էր հատկապես հղիության ընթացքում, նույնիսկ մի քանի անգամ անհրաժեշտություն առաջացավ հոսպիտալացնել: Մենք նրան ի սկզբանե տրամադրել էինք ինքնուրույն ծննդաբերության, թողեցինք, որ ինքնուրույն ծննդաբերություն սկսվի, բայց չկարողացանք նրան ինքնուրույն պատրաստել հոգեբանորեն և ստիպված կեսարյան հատում իրականացրինք»,-պատմում է բժիշկ Միրզոյանը:

Փոքրիկը լիակատար առողջ է, կշռում է 2,7 կգ: Փոքրիկն ու մայրիկն առայժմ գտնվում են Ախուրյանի մոր ու մանկան կենտրոնում՝ բժիշկների վերահսկողության տակ:

Դիտվել է՝