Անդրադարձ է կատարվել գիտության և կրթության ոլորտում հայ-իրանական համագործակցության մեծ ներուժին

g_image (1)

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մանսուր Ղոլամիի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան գիտության և կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժին, առկա հնարավորություններին և հարաբերությունների խորացման անհրաժեշտությանը:

Առանձին քննարկվեցին համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման, բուհերի դիպլոմների ճանաչման, հյուրընկալվող ուսանողների կրթական պայմանների բարելավման և այլ հարցեր:

Հանդիպման ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Իրանի գիտական, կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների և մասնագետների, տվյալ ոլորտի պետական մարմինների պաշտոնատար անձանց փոխադարձ այցերի ակտիվացման վերաբերյալ:g_image

Դիտվել է՝