Ժիրայր Սեֆիլյան եւ մյուսներ. միջնորդությունների հետ կապված որոշումները կկայացվեն 2 օրից

sefilyan dat

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր կայացել է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների՝  Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքների քննությունները:

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը եւ «Ծառուկյան» խմբակցության 12 պատգամավորներ  երաշխավորագիր էին ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար։ 

Սասունիկ Կիրակոսյանի, Հրայր Թոփչյանի ու Գալուստ Գրիգորյանի  համար եւս անձնական երաշխավորագիր են ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը:

Մեղադրողի ելույթից հետո հայտարարվեց, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների միջնորդությունների հետ կապված որոշումները կկայացվեն հունիսի 13-ին։       

Ի դեպ, մեղադրող Պետրոս Պետրոսյանը, թվելով  մեղմացնող հանգամանքները, դատարանում հայտարարեց, որ պահանջում է Ժիրայր Սեֆիլյանի պատիժը մեղմացնել 3,5 տարով , Գալուստ Գրիգորյանինը՝ 1 տարով, իսկ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառել։

34963015_1521078918020710_1558210930943197184_n

Դիտվել է՝