Երաշխավորագիր է տրվել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար

sefilyan

Այսօր ժ.12:00-ին ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի կունենա Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը:

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ հանդիպում է ունեցել Ժ. Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Եգորյանի հետ և երաշխավորագիր է ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար:

«Սույնով երաշխավորում եմ, որ մեղադրյալ Ժիրայր Սեֆիլյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց ՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց»,-ասվում է պատգամավորի երաշխավորության տեքստում։

Դիտվել է՝