Կլոր սեղան. նախարարը էներգտիկայի բնագավառի փորձառու մասնագետներին հրավիրում է քննարկման

08.06.2018-1

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հրավիրում է կլոր սեղանի շուրջ քննարկման էներգետիկայի բնագավառի բոլոր այն մասնագետներին, որոնք իրենց գիտելիքներով, առաջարկներով կարող են զորավիգ լինել Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկի՝ էներգետիկայի բնագավառի զարգացմանը:

Հանդիպումից ակնկալվում է հետաքրքիր, արդյունավետ առաջարկների ու գաղափարների քննարկում, կառուցողական մտքերի փոխանակում, որի նպատակն առկա խնդիրների վերլուծումն  ու անելիքների նախանշումն է:

Քննարկմանը մասնակցելու համար կարող եք նախապես գրանցվել՝ զանգահարելով 010-52-47-25 հեռախոսահամարին:

 

Դիտվել է՝