ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռ. Միլսին

08

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար  Արթուր Գրիգորյանը հունիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել հայ-ամերիկյան փոխգործակցությունը և համոզմունք հայտնել, որ այսուհետ ևս երկկողմ տնտեսական հարաբերությունները կընդլայնվեն ու կզարգանան: Այդ  համատեքստում  նախարարը շնորհակալություն է հայտնել  ԱՄՆ կառավարության կողմից  էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և  վերահաստատել  հայկական կողմի  պատրատակամությունը  գործընկերության ամրապնդման ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին։ Նախարարն ընդգծել է, որ էներգետիկ շուկայի ազատականացումը   կառավարության գերակայություններից է։

«Հաշվետու, բաց և մրցունակ էներգետիկ շուկան էական դերակատարում ունի թափանցիկության մեծացման և ներդրումների ներգրավման համար, ինչը գերակայություն է Հայաստանի և Միացյալ Նահանգների համար»,- ասել է դեսպանը:

Ռիչարդ Միլսը նշել է, որ դեսպանությունն ու նախարարությունը համագործակցության մեծ փորձ ունեն, և վստահեցրել, որ Արթուր Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում սերտ գործընկերությունն էներգետիկ ոլորտում կշարունակվի:

 

 

Դիտվել է՝