Հայաթափման վտանգը կանխել է պետք՝ պետական միջոցներն ուղղելով դատարկվող համայնքներ. «Կարևորի մասին»՝ Սուրեն Պապիկյանի հետ

surem

«Երևանը ինքնաբավ քաղաք է, և նույն Երևանին տրվող պետական միջոցները գնում են Երևան քաղաքի պետական ապարատի՝ Երևանի քաղաքապետարանի աշխատավարձերի վճարմանը:

Դրանք միլիոնավոր դրամներ են, բայց Երևանն ունի նաև այլ ֆինանսավորման աղբյուրներ՝ անշարժ գույքից, շարժական գույքից, որոնք փոքր գումար չեն: Այն, ինչ ունի Երևանը, չունեն հարևան քաղաքները»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարում է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում:

Նախարարի կարծիքով պետք է միջոցներ ձեռնարկել մարզերը զարգացնելու ուղղությամբ, ինչը կկանխի արտագաղթը գյուղերից:

«Պետք է հասկանանք, որ մյուս քաղաքները, որոնք հայաթափվում են, վտանգի առաջ են, և այդ վտանգը կանխել է պետք նաև պետական միջոցներն այդ համայնքներին ուղղելով»:

 

Դիտվել է՝