«Իշխանությունից զրկված քրեական օլիգարխիան ունի դիմադրության պլաններ, որոնք կարող են ձախողել նոր կառավարության աշխատանքը». Լևոն Զուրաբյան

levonnn

«2008 թվականից մինչև հիմա պայքարում էինք ավազակապետական կամ քրեաօլիգարխիկ ռեժիմի դեմ, նրանք այլևս զրկված են իշխանությունից, և իրենց հիմա կարելի է կոչել քրեական օլիգարխիա, որն իշխանությունից զրկված է, բայց ունի բավականին լուրջ մնացորդային ազդեցություն և ներկայություն իշխանության տարբեր ճյուղերում»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում նման տեսակետ է հայտնում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Նրա պնդմամբ՝ շատ արագ պետք է հասնել նրան, որ համաժողովրդական շարժման արդյունքները տեսանելի լինեն նախ խորհրդարանում, ինչն էլ թույլ կտա գնալ արմատական փոփոխությունների: Լևոն Զուրաբյանը գտնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է կազմակերպվեն հնարավորինս սեղմ ժամկետներում. «Քանի որ պետք է շատ լավ հասկանանք մեկ բան. քրեական այս օլիգարխիան, որը պարտվեց, ոչ միայն ոչնչացած չէ, այլ ունի նաև դիմադրության պլաններ»,- հայտարարում է Լևոն Զուրաբյանը:

Որո՞նք են այդ պլանները, որ կարող են ձախողել նոր կառավարության գործունեությունը:

Մանրամասները՝ հարցազրույցում:

Դիտվել է՝