Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Снимок

Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ դատարանը ևս մեկ օրով դատաքննությունը հետաձգել է՝ բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը: Դատաքննությունը ևս մեկ օրով հետաձգելու միջնորդություն ներկայացվել է ըստ պաշտպանական կողմի՝ ունենալով հեռանկար՝ մեղադրվող անձանց կալանքի փոփոխման կապակցությամբ առանձին անհատականացման բաղադրիչներով միջնորդություններ ներկայացնելու:

«Մենք ևս մեկ անգամ անդրադառնալու ենք խափանման միջոցների փոփոխության հարցին, դրանք հիմքերի առումով լրացնելու առումով ժամանակ խնդրեցինք: Բոլոր այս պահին մեղադրվող անձանց կալանքի փոփոխման կապակցությամբ առանձին անհատականացման բաղադրիչներով միջնորդություններ են ներկայացվելու, քանի որ նրանց նկատմամբ կալանքը այս պահին որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը բացակայում են իսպառ: Այդ կապակցությամբ ներկայացված միջնորդության վերաբերյալ առնվազն դատախազությունը ներկայացրեց իր դիրքորոշումը առարկության բացակայության տեսքով, և դատարանը չի կարող շարունակել անձանց հիմնարար իրավունք հանդիսացող ազատության իրավունքը առանց որևէ հիմքի սահմանափակելու պրակտիկան»,- հայտարարությունում նշել է պաշտպանը:

Վերաքննիչ քրեական դատարանում անցկացվող Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց փաստաբանի խնդրանքով: Այն տեղի կունենա վաղը՝ ժ.13:00-ին:

Ժիրայր Սեֆիլյանը կարճատեւ ելույթ ունեցավ դատարանի դահլիճում՝ շնորհավորելով ազատ արձակված քաղբանտարկյալներին:

Դիտվել է՝