Թուրքիայում շարունակվում են գյուլենականների ձերբակալությունները

87747

Հունիսի 6-ին Թուրքիայի Մուղլա նահանգի հանրապետական գլխավոր դատախազության ցուցումով բերման է ենթարկվել 21 քաղաքացի, որոնք կասկածվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ։

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը (MIT) արդեն երկար ժամանակ գաղտնալսում էր վերոնշյալ անձանց խոսակցությունները։ Բերման ենթարկվածներից որոշների նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել, փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:

Հիշեցնենք, որ գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Իսկ վերջինիս առաջնորդ, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը մեղադրվում է 2016-ի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ: 

Թուրքական իշխանությունները բազմիցս դիմել են ԱՄՆ-ի ղեկավարությանը՝ կոչ անելով արտահանձնել Գյուլենին, բայց ապարդյուն:

artsakhpress.am

Դիտվել է՝