Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում, ցնցումները զգալի էին նաեւ Հայաստանում

1496384654_2015-11-18_08-36-11_704716

Այսօր մոտ ժ.22:40-ին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի հյուսիս-արեւմտյան շրջանում: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Ստորգետնյա ցնցումները զգալի էին նաեւ Հայաստանում՝ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Տաշիրում, Սպիտակում եւ այլ բնակավայրերում:  

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ, ՀՀ-ում՝ Տավուշի մարզում 4-5 բալ, Լոռու մարզում ՝ 3-4 բալ, Շիրակի մարզում` 2-3 բալ:

 

Դիտվել է՝