Արտակ Սարգսյանը եւս լքեց ՀՀԿ-ն

RA National Assembly session took place

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ. ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը:

Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել Ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ խմբակցությունից դուրս էին եկել Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանն ու Շիրակ Թորոսյանը:

Դիտվել է՝