ՀՀ նախագահը հայ-ռուսական համալսարանում թենիս է խաղացել

32107_b

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան: Բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանի ու կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել համալսարանում, եղել է համալսարանի մարզական համալիրում, զրուցել այնտեղ մարզվող ուսանողների հետ, ինչպես նաև ծանոթացել լաբորատորիաների հնարավորություններին:

Շրջայցից հետո նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել բուհի ղեկավարության, համալսարանի հետ համագործակցող գիտահետազոտական ինստիտուտների տնօրենների հետ:

Ռեկտոր Արմեն Դարբինյանը ներկայացրել է համալսարանի ձեքբերումները, կրթական ծրագրերը, զարգացման հեռանկարները, խոսել աշխարհի մի շարք երկների համալսարանների հետ ձևավորված համագործության մասին: Նա նշել է, որ բուհը մեծ կարևորություն է տալիս գիտական բաղադրիչին, եւ գիտական ու ակադեմիական շրջանակների հետ արդեն բավականին արդյունավետ գործակցություն է ձևավորվել:

Նախագահը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների առնչությամբ, կարևորել գիտական ուղղությունների զարգացումը՝ պատրաստակամություն հայտնելով նաեւ հնարավորինս աջակցել իրականցվող ծրագրերին:

32105_b

32102_b 32112_b

Դիտվել է՝