Ս. Պապիկյանը ներկայացրեց ՇՄ մարզպետին եւ բոլորին կոչ արեց գործել բացառապես օրենքի դաշտում

DSC05564

Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Գյումրիում էր՝ պաշտոնապես ներկայացնելու Շիրակի նորանշանակ մարզպետին:

Մինչ Կարեն Սարուխանյանին աշխատանքային հաջողություններ մաղթելը Պապիկյանը մի շարք խնդիրների անդրադարձավ:

Հայտարարեց, որ վերջին իրադարձություններից հետո, այս փուլում կարևոր է յուրաքանչյուրի պատասխանատու գործունեությունը: Նշեց, թե մարզպետարանն ու իր ենթակայության ներքո գտնվող կառույցները պետք է բացառապես թափանցիկ գործունեություն իրականացնեն:

Նշեց նաև՝ շատ է խոսվել երկրի համաչափ զարգացման մասին, բայց ոչինչ չի արվել, հիմա այդ ուղղությամբ հստակ աշխատանք պետք է տարվի:

Անելիքներին էլ անդրադարձավ: Հայտարարեց, թե օրենսդրական մի շարք փոփոխություններ պետք է կյանքի կոչեն, որպեսզի Երևանից դուրս՝ Հայաստանի մյուս քաղաքների զարգացումն ապահովվի:

Տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունն իր առջև խնդիր է դրել առաջիկայում ստեղծել համայնքների՝ օտարման ենթակա հողերի և գույքի օնլայն հարթակ:

Դիմելով ուժային կառույցների ներկայացուցիչներին և մարզպետարանի աշխատակիցներին ու համայնքապետերին՝ հայտարարեց, թե ՀՀ-ում այլևս գերակա է օրենքը, և բոլորը պետք է գործեն բացառապես օրինականության սահմաններում:

Դիտվել է՝