Փաշինյանը կոչ է անում արցախցիներին դադարեցնել ցույցերը

nikol_pashinyan_10

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի միջոցով ուղիղ կապով անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին:

Փաշինյանը հայտարարել է, որ ուժային կառույցների ներկայացուցիչների պահվածքը դատապարտելի է եւ անդունելի:

Հայտարարել է, որ մշտական կապի մեջ է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Վերջինիս կողմից հանդիպումները եւ քննարկումները ցուցարարների հետ Փաշինյանը որակել է գովելի:

«Ըստ էության ցուցարարների ներկայացուցիչների եւ Արցախի նախագահի միջեւ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ ձեռք է բերվել փոխադարձ ըմբռնում հետագա իրադարձությունների վեկտորի ուղղության եւ տրամաբանության վերաբերյալ: Եւ հիմա կարծում եմ, որ մեր հարգելի հայրենակիցները՝ ցուցարարները, պետք է Արցախի նախագահին հնարավորություն տան, որ այդ պայմանավորվածություններն իրականացվեն:

Կարծում եմ, որ հարգելի ցուցարարները ուղղակի Արցախի իշխանություններին պետք է տան հնարավորություն իրականացնելու այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել վերջին օրերին հանդիպումների ժամանակ: Հետագա ժամանակամիջոցում,  եթե ի կատար չեն ածվի այդ պայմանավորվածությունները եւ եթե հետեւություններ չեն արվի, այդ դեպքում իմաստ կունենա շարունակելու բողոքի գործողությունները»:

Փաշինյանն այնուհետ  ուղղակի կոչով դիմեց արցախցիներին՝  ասելով դադարեցրեք գործողությունները եւ սպասեք Արցախի իշխանությունների գործողություններին: Ըստ նրա ցույցը կոնկրետ նպատակի համար է  եւ հիմա գնդակը Արցախի իշխանությունների դաշտում է:

 

Դիտվել է՝