Ֆ. Ցոլակյանը՝ ՀՀԿ քաղաքական որոշումը շրջանցելու, ներքաղաքական վիճակի եւ այլ հարցերի մասին

colakyan

«Եվ ԱԱԾ-ում, եւ ոստիկանության ու պաշտպանության համակարգերում նոր ղեկավարները մարդիկ են, ովքեր համակարգի ներսից են, համակարգի նրբություններին տիրապետող մարդիկ են, եւ դա շատ կարեւոր է»:

Այդ մասին հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում:

Նա խոսել է նաեւ ՀՀԿ քաղաքական որոշմանը դեմ արտահայտվելու, իրեն հայտարարված նկատողությունների, երկրի ներքաղաքական ներկայիս իրավիճակի, ուժային կառույցների գործողությունների եւ այլ հարցերի մասին:

Հաղորդումը պատրաստ էր, երբ տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը եւս դուրս է գալիս ԱԺ ՀՀԿ խմբակցությունից:

Նա խոստացել է հայտարարությամբ հանդես գալ: Ցոլակյանը շարունակելու է գործունեությունը ծավալել որպես անկախ պատգամավոր:

Մինչ այս ՀՀԿ-ն լքել էին Արթուր Գեւորգյանը, Շիրակ Թորոսյանը եւ Արման Սահակյանը:

Դիտվել է՝