Նոր մանրամասներ Երևանի «Ոսկու աշխարհ»-ում տեղի ունեցած սպանությունից

a0be9ae87347c8a90480dd463570b901

Այսօր՝ հունիսի 3-ին, Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արման Պապյանի), Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի  (վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի, ՔՀԲ պետ Գարիկ Ղուկասյանի), Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ( վարչության պետ Սամվել Ասատրյանի) գլխավորությամբ ոստիկանները տաք հետքերով պարզել են երեկ՝ հունիսի 2-ին, Երևանի «Ոսկու աշխարհ» տոնավաճառում սպանություն կատարած կասկածյալի ինքնությունը:

Ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների արդյունքում այսօր, Կենտրոնի ոստիկանություն է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գրանցված, սակայն Նոր – Խարբերդ ամառանոցներում բնակվող 35-ամյա Արտակ Աղամալյանը: Վերջինս ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Վիճաբանությունը, որն ավարտվել է 1 հոգու մահվամբ և Չարբախ թաղամասի բնակիչ 33-ամյա Արմեն Ավդալյանի մարմնական վնասվածքով, տեղի է ունեցել տոնավաճառի 6-րդ հարկում:

Կենտրոնի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիճաբանության ժամանակ այնտեղ են եղել Երևանի բնակիչներ 22-ամյա Սասուն Գ-ն, 28-ամյա Էմիլ Ս-ն, 23-ամյա Երվանդ Է-ն, 21-ամյա Վոլոդյա Լ-ն, 35-ամյա Արամայիս Մ-ն, 33-ամյա Արմեն Ա-ն՝ ով կրծքավանդակի աջ կողմի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, 39-ամյա Արամ Ասատրյանը, ով տեղում մահացել է, 36-ամյա Արթուր Ղ-ն, 35-ամյա Գևորգ Չ-ն, 41-ամյա Վարդան Ի-ն, 33-ամյա Գոռ Ղ-ն, Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Արթուր Օ-ն, Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Արկադի Ա-ն:

shamshyan.com -ի տեղեկություններով սպանության կասկածանքով ձերբակալված Ա. Աղամալյանը ով 1 ամիս առաջ է Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան, ունի բարձրագույն կրթություն և «Ոսկու աշխարհ»-ում սովորում էր ոսկեգործություն. հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լյուդվիգ Հարությունյանի որոշմամբ ձերբակալվել է:

Վիճաբանության մասնակցիների մեջ կան «Ոսկու աշխարհ» տոնավաճառի անվտանգության աշխատակիցներ: Ինչպես ավելի վաղը հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 2-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Խորենացի փողոցում՝ «Ոսկու աշխարհ» խանութ-սրահում մահացած տղամարդ կա:

դեպքի վայր օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արման Պապյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ։

Տեղում է եղել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական խումբը՝ քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները «Ոսկու աշխարհի« կենտրոնական մուտքի մեջ հայտնաբերել էին տղամարդու դի: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել էր նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Աֆանդյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Դիտվել է՝