Բոլորը պետք է հասկանան, որ ժողովրդի կամքն է վերջին ատյանը. Արկադի Կարապետյան

drrr

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանն այսօր անդրադարձել է Ստեփանակերտում տեղի ունեցող իրադարձություններին:

«Երկու գործոն կա իմ կարծիքով, մեկն այն է, որ ժողովուրդը դժգոհ է ստեղծված իրավիճակից, ակնհայտ է, երկրորդն էլ՝ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը»: Ամենակարևորը, ժողովրդի կամքի արտահայտությունն է, այլ հարց է, թե հետո այդ կամքն ով կօգտագործի և ինչ ընթացք կունենա, կկարողանա՞ ժողովուրդը տեր կանգնել իր կամքին, թե՞ կխաբեն նրան, կամ ո՞ւր կտանեն` դա այլ խնդիր է արդեն, սակայն բոլորը պետք է հասկանան, որ ժողովրդի կամքն է վերջին ատյանը», – factor.am-ի հետ զրույցում ասել է Արկադի Կարապետյանը:

Կարապետյանը նաև անդրադարձել է «Սասնա ծռերի» և ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դատական պրոցեսներին:  «Սամվել Բաբայանին ազատ արձակելու մեջ ես որևէ վտանգ չեմ տեսնում:

Չգիտեմ, դա էլ ասեմ, թե պատմությունն ինչի մեջ է: Ուղղակի ես նրան շատ լավ գիտեմ, ինչպես ասում են, չեմ ուզում հետագայում սխալված լինել, բայց դարձյալ, նրա պարագայում ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Ես գտնում եմ, որ շատ հեշտ, հանգիստ կարելի է լեզու գտնել», – ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 factor.am

Դիտվել է՝