«Նիկոլն ինչո՞ւ չի անում այն, ինչ արեց Սերժիկը». Լեւոն Բարսեղյան

levon

Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վերջին երկու ժամում երկու բան հասկացա, կիսվեմ, մութը չմնաք իմ պես. 

1.Հայաստանյայց ժողովրդի կեսը մտածում է, որ Նիկոլը ոչ միայն կառավարության ղեկավարն է, այլեւ դատական ամբողջ համակարգի գերագույն գլխավոր դատավորն ու դատախազը ու պախան ու զոնը նայողը ու դիվանբաշին ու ԴԱՀԿ պետը ու Տաթոյին զանգողը:

2.Հայաստանյաց բազմաչարչար եւ հպարտ ժողովրդի կեսից մի քիչ ավելի մարդ համոզված է, որ Նիկոլը ղեկավարում է ՀՀ ազգային ժողովի սերժաբարո պատգամավորներին, որ ասի՝ շպագատ իջեք՝ կիջնեն ու, որ չի ասում, ուղղակի չի կարդացել իր լիազորությունները:

Բոնուս

3. Հավաքական.«Օրենք-մորենք, լիազորություն-միազորություն չգիտեմ, Նիկոլն ինչո՞ւ չի անում այն, ինչ արեց Սերժիկը, ինչո՞ւ չի վարվում նրա պես, ինչո՞ւ դատավորին չի ասում՝ սենց արա, ինչո՞ւ դատախազին անկյուն չի կանգնեցնում, ի՞նչն է պակաս, լեգիտիմացրել ենք չէ՞, ամեն ինչ տվել ենք չէ՞, հեղափոխություն է հաղթել, ինչ ուզի՝ կարող է անել, դե թող անի… ուրեմն մի բան կա, հետո կտեսնեք»:

 

Դիտվել է՝