Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շարունակականությունը

32049_b

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը: 

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցությունը:

Վերահաստատելով այն շարունակելու պատրաստակամությունը՝ երկրի ղեկավարը կարևորել է մի շարք առաջնահերթ ոլորտներում պետություն-մասնավոր հատված գործընկերությունը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերի շարունակական իրականացումը: Նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է դիտարկել տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության բնագավառներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները՝ հաշվի առնելով այդ ճյուղերում մեծ ներուժի առկայությունը: 

Ֆրենսիս Մալիժն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ եւ պատրաստ է աջակցել կառավարությանը՝ ներդրողների համար բիզնես միջավայրի շարունակական բարելավման քայլերում, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված այլ նախաձեռնություններում: 

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի հետ ՎԶԵԲ-ի համագործակցության առաջիկա ծրագրերին, խոսվել է տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին, նշվել է, որ Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը փոխգործակցության նոր հնարավորություններ է ստեղծում:

32050_b 32051_b 32052_b

Դիտվել է՝