Նախատեսվում է կրճատել կառավարման համակարգում ծառայողական ավտոմեքենաների թիվը

_TM_4151

Կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ  պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել ՀՀ  առողջապահության նախարարության աշխատակազմին՝ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալությանը տրամադրելու նպատակով: Համապատասխան տրանսպորտային միջոցները գործակալությանը հնարավորություն կտան տեղերում մարզերում տեղակայված բժշկական կազմակերպություններում մշտադիտարկում, դիտարկում, ուսումնասիրություններ, տեղերում փորձագիտություն իրականացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարման համակարգում ծառայողական ավտոմեքենաների հարցին և, դիմելով   ՀՀ առաջին  փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, նշել է, որ պետք է գույքագրել  ծառայողական ավտոմեքենաները և նրանց ծախսը՝ հասկանալու համար, թե ինչպիսի կրճատումներ են հնարավոր  իրականացնել:

Արարատ Միրզոյանը նշել է, որ  պետական ապարատում կա ծառայողական մեքենաների գերկուտակում, ինչը բյուջետային ծախսերի եղած միջոցների վատնում է: «Տեղեկության համար ուզում եմ ասել, որ առաջին փոխվարչապետի գրասենյակին հատկացված էր հինգ մեքենա, բնականաբար, մենք հրաժարվել ենք երեքից, երկուսի նպատակահարմարությունը դեռ կքննարկենք: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել է  գրասենյակի համար նախատեսված չորս մեքենաներից երկուսից: Ես առաջարկում եմ մյուս նախարարներին այս մոտեցմամբ վերանայել նախարարությունների տրամադրության տակ եղած սպասարկող ծառայողական մեքենաների ամբողջ պարկը, մոտեցումները »,-ասել է առաջին փոխվարչապետը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ կառավարության անդամների ուշադրությունն է հրավիրել գործուղումների հարցի վրա: «Խնդրում եմ ուշադրություն դարձնել, թեկուզ  նախարարությունների հետ աշխատել և ուսումնասիրել գործուղումների հարցը, որովհետև իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբեմն դրանք վերածվում են տուրիստական շրջագայությունների»,-նշել է նախարարը:_TM_4248

Դիտվել է՝