Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը դարձել է Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցի լիիրավ անդամ

mip-634x445

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լիիրավ անդամակցությունը Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցին կտա նոր հնարավորություններ փորձի և անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման։

 Ցանցին լիիրավ անդամակցությանը նպաստել է Պաշտպանի աշխատակազմում Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ստեղծումը, աշխատանքի ընթացքում արձանագրված արդյունքները։ Բացի այդ, նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի ընդունումը, որի համաձայն՝ Պաշտպանը դարձել է ՄԱԿ-ի երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման անկախ մշտադիտարկման մարմին:

 Նշենք, որ 2009 թվականից Պաշտպանի հաստատությունը հանդիսանում էր տվյալ կազմակերպության ասոցացված անդամ, իսկ լիիրավ անդամակցությունը հնարավորություն կտա մասնակցել նաև կազմակերպության կառավարմանն ու ղեկավար մարմինների աշխատանքներին։ Ցանցին անդամագրվելու համար կարևոր աջակցություն է ցուցաբերել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը։

 

 

 

Դիտվել է՝