«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար

Արմեն Գրիգորյան

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներից Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար:

Այս մասին լուրը ԳԱԼԱ-ի  հետ զրույցում հաստատեց Արմեն Գրիգորյանը. «Այո՛, ես նշանակվել եմ  Անվտանգության խորհրդի քարտուղար»:

Արմեն Գրիգորյանը քաղաքագետ է, հրապարակախոս։ Ծնվել է 1983 թվականին: Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունում։

Նշենք, որ  Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը:

Անվտանգության խորհրդի անդամներն են.

1) վարչապետը,

2) առաջին փոխվարչապետը,

3) փոխվարչապետները,

4) Անվտանգության խորհրդի քարտուղարը,

5) պաշտպանության նախարարը,

6) արտաքին գործերի նախարարը,

7) ազգային անվտանգության ծառայության տնօրենը,

8) ոստիկանության պետը,

9) զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Անվտանգության խորհրդի գործունեությունն իրականացվում է կոլեգիալ հիմունքներով՝ նիստերի միջոցով: 

Դիտվել է՝