Բալասանյան դաշինքը մերժեց իր իսկ կողմից առաջարկված թեկնածու Տիգրան Հովհաննիսյանին

balasanyan

Լրացված 12:54

«Բալասանյան դաշինքի» ավագանու անդամները, ովքեր նախաձեռնել էին անվստահություն գործող քաղաքապետին եւ առաջարկել էին քաղաքապետի նոր թեկնածու Տիգրան Հովհաննիսյանին, քվեարկության ժամանակ բոլորը անխտիր մերժեցին իրենց իսկ կողմից առաջադրված թեկնածուին եւ դեմ քվեարկեցին նրան: Ինքը՝ Տիգրան Հովհաննիսյանը, եւս դեմ քվեարկեց ինքն իրեն:

Քվեարկությանը մասնակցել է ավագանու 18 անդամ, որից 15-ը Բալասանյան դաշինքից, մեկը՝ ՀՎԿ-ից, երկուսը՝ ԲՀԿ-ից: Բալասանյան դաշինքը ունի 17 մանդատ, մեկը Սամվել Բալասանյանն է, քվեարկությանը չի մասնակցել մեկ անդամ:

Լրացված 11:22

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն են հայտնում Բալասանյան դաշինքի ավագանու 10 անդամ, եւս երկուսը Բարգավաճ Հայաստանից, մեկը՝ ՀՎԿ-ից:

Ավագանու նիստի ժամանակ բուռն քննարկումներից հետո ՀՎԿ-ն հայտարարեց, որ չի մասնակցում քվեարկությանը, ԳԱԼԱ խմբակցությունը 15 րոպե ընդմիջում խնդրեց: ԲՀԿ խմբակցությունը ի սկզբանե բոյկոտում էր նիստը: ԲՀԿ-ից ներկա էին միայն այն երկու անդամները, որոնք ստորագրել են անվստահություն հայտնելու նախագծի տակ:

ԳԱԼԱ-ն եւս հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը: Հիմա քվեարկությանը մասնակցում է Բալասանյան դաշինքը, ՀՎԿ-ից Հենրիկ Պողոսյանը եւ երկու հոգի ԲՀԿ-ից:

Դիտվել է՝