Երկարատև և բարդ բանակցություններից հետո այսօր կնքվեց ԵՍՏՄ – Իրան ազատ առևտրի համաձայնագիրը

tigran avinyan

Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով ներկայում Աստանայում է, որտեղ մայիսի 17-ին ստորագրվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ժամանակավոր համաձայնագիրը:

«Հատուկ ուզում եմ նշել հայկական կողմի լրջագույն աշխատանքը, որը իրականացվել է բանակցությունների ամբողջ ընթացքում, ինչի մասին խոսում են մեր բոլոր գործընկերները։

Համոզված եմ, որ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար իրանական շուկա մտնելու համար, ինչպես նաև շատ բարենպաստ պայմաններ Հայաստանում նոր արտադրական հզորություններ հիմնելու համար»։

Դիտվել է՝