Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել էր կենտրոնական հոսպիտալ

32584079_1739525032749764_56083214799732736_n

Քիչ առաջ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ, այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:

«Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց կենտրոնական հոսպիտալ։ Նախարարը առաջին հերթին հանդիպեց սույն թվականի մայիսի 13-14 ի գիշերը Արցախում վիրավորված Շամխալ Սեյրանի Պետրոսյանին, ով արդեն ունի հստակ գիտակցություն։ Նախարար Դ.Տոնոյանը զրուցեց վիրավոր Շ. Պետրոսյանի հետ, ով կամենում էր շուտ ապաքինվել և վերադառնալ ծառայության։ Նա հպարտությամբ նշեց, որ իր կյանքը նախ փրկել է իր զինակից, ՀՀ ՊՆ հատուկ դասընթացներ անցած զինվոր, սանհրահանգիչը օգտագործելով «Armenian wounded heroes fund» հիմնադրամի տրամադրած առաջին բուժ օգնության փաթեթները։

ՊՆ Դ.Տոնոյանը առողջություն մաղթեց հիվանդներին, ինչպես նաև մասնագիտական հարցեր քննարկեց վարչության պետ Գ.Հովհաննիսյանի և բժիշկների հետ», – գրել է Հովհաննիսյանը։

Դիտվել է՝