ՀՀ ԱԳՆ-ն Ալիեւի հայտարարության մասին․ Սուր ճոճելու հերթապահ փորձ է

86602

Ադրբեջանի նախագահի կողմից հերթական անգամ սուր ճոճելը նրա հեղինակությանը ոչինչ չի ավելացնում եւ չի մեծացնում բանակի մարտունակությունը։

Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը։

«Դրա փոխարեն նա կարող էր հայտարարել, որ պատրաստ է բանակցել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ հակամարտության շուտափույթ լուծման նպատակով»,-նշել է նա։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իլհամ Ալիեւը, խոսելով Նախիջեւանի սպառազինության մասին, հայտարարել է, որ ունեն հեռահար զենքեր ու  հրթիռներ, որոնք կարող են ոչնչացնել հակառակորդի ցանկացած ռազմական թիրախ։

 

Դիտվել է՝