Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի հետ

image

Մայիսի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի հետ։

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նախարար Բախտաձեն նշեց, որ երկու երկրներն էլ պետք է հատուկ ուշադրություն դարձնեն առևտրական հարաբերություններին, որոնք պետք է բարձրացվեն երկու երկրների միջև եղած ջերմ հարաբերությունների մակարդակին։

Նախարարը կարևորեց նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու նշանակությունը՝ ընդգծելով, որ դա մեծ ներուժ ունեցող նախագիծ է։

Դիտվել է՝