Երևանի քաղաքապետարանը դիմել է ոստիկանությանը իր «բնականոն գործունեությունը վերականգնելու համար»

79814

Երևանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ ձեռնարկելու միջոցներ ցուցարարների «ոչ օրինական» գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի «բնականոն գործունեությունը վերականգնելու համար»։

«Հարգելի պրն Օսիպյան, 
օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք, խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։

Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար։

Սերգեյ Մակարյան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար»։

Այսօր անցկացվում է «Մերժենք Տարոնին և իր բարեկարգումը» կոչով բողոքի ակցիա, որի ընթացքում ցուցարարները մտել են Երևանի քաղաքապետարան՝ պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։

Դիտվել է՝