Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

tramp

Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Շնորհավորում եմ Ձեր ընտրության կապակցությամբ: Ակնկալում եմ աշխատել ձեզ հետ մեր երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում, այդ թվում՝ ամրացնել առևտրային կապերը, ժողովրդավարական ինստիտուտները և տարածաշրջանային անվտանգությունը: Կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքական կուսակցություններին միավորելու գործում առաջընթացը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կօգնեն այս ջանքերին ու կապահովեն Հայաստանի պայծառ ապագան:

Լավագույն մաղթանքներս Ձեզ և Հայաստանի ժողովրդին»,-ասված է նախագահ Թրամփի շնորհավորական ուղերձում:

Դիտվել է՝