Հեղափոխության մասնակից աղջնակը, ով այդ բառին ծանոթ էր միայն դասագրքերից

image

Հայաստանում համաժողովրդական շարժման ակունքներում երիտասարդությունն էր՝ հայերի նոր սերունդը, որը պայքարում էր սեփական իրավունքների, ժողովրդավարության եւ արժանապատիվ ապագայի համար:

Երիտասարդ ակտիվիստուհի Մանյա Գրիգորյանն առաջին իսկ օրվանից մասնակցում էր Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին:

Նա Երեւանի Ֆրանսիական համալսարանի ուսանողուհի է, ուսանողական շարժման ակտիվ մասնակիցներից է, ամեն օր Էջմիածին քաղաքից մեկնում էր Երեւան, կազմակերպում դասադուլներ եւ մասնակցում բողոքի ակցիաներին:

Մանյան իր ընկերների հետ խաղաղ անհնազանդության ակցիաներ է անցկացրել Երեւանի տարբեր փողոցներում՝ նստելով ավտոմեքենաների դիմաց, փակելով ճանապարհները:

Հայաստանում այսօր Մանյայի նման հազարավոր երիտասարդներ պահանջատեր են դարձել, նրանք լավ պատկերացնում են, որ իրենք են երկրի ապագան, գիտակցում են, որ կարող են փոխել երկիրը, կարող են պայքարել տոտալիտար ռեժիմ սահմանելու փորձ ձեռնարկող ցանկացած վարչախմբի դեմ:

«Թավշյա հեղափոխությունը» նրա կյանքում տեղի ունեցած ամենատպավորիչ քաղաքական իրադարձությունն է, որը բեկումնային է ամբողջ հայ ազգի համար, եւ նա հույս ունի, որ անցնցում այս իշխանափոխությունը կդառնա նոր կյանքի սկիզբը, կբարձրացնի կյանքի որակը, խթան կհանդիսանա Հայաստանում ժողովրդավարական արժեքների եւ օրինականության հաստատման համար:  

Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝