ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դադարեցրել է ԵԼՔ-ի երեք պատգամավորների լիազորությունները

ara babloyan

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը արձանագրություն է ստորագրել, որով պատգամավորներ Արարատ Միրզոյանի, Մանե Թանդիլյանի եւ Արտակ Զեյնալյանի  լիազորությունները դադարեցվել են:

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մայիսի 11-ի՝ «Արարատ Միրզոյանին առաջին փոխվարչապետ նշանակելու մասին» ՆՀ-298-Ա հրամանագիրը՝ դադարած համարել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արարատ Միրզոյանի՝ պատգամավորի լիազորությունները:

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մայիսի 12-ի՝ «Մանե Թանդիլյանին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին» ՆՀ-305-Ա հրամանագիրը՝ դադարած համարել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Մանե Թանդիլյանի՝ պատգամավորի լիազորությունները:

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մայիսի 12-ի՝ «Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարար նշանակելու մասին» ՆՀ-306-Ա հրամանագիրը՝ դադարած համարել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արտակ Զեյնալյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- ասված է ԱԺ նախագահի ստորագրած արձանագրությունում: 

Արարատ Միրզոյանին, Մանե Թանդիլյանին եւ Արտակ Զեյնալյաին ԱԺ-ում կփոխարինեն Հրաչ Հակոբյանը, Հայկ Կոնջորյանը եւ Հովիկ Աղազարյանը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանին էլ փոխարինելու է Ալեն Սիմոնյանը:

Դիտվել է՝