Թավշյա հեղափոխությունը՝ երիտասարդ հեղափոխականի աչքերով

sashh

Ալեքսանդր Խաչատրյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի երկրում սկիզբ առած հայտնի գործընթացների երիտասարդ առաջամարտիկներից է: Հանրահավաքների շարքը դեռ չէր մեկնարկել, երբ Ալեքսանդրն իր մի քանի ընկերների հետ Երևանի տարբեր վարչական շրջաններում իրազեկումներ էր իրականացնում, քաղաքացիներին տեղեկացնում սպասվող գործընթացների մասին:

Մեզ հետ զրույցում նա պատմեց, թե իր կարծիքով գործողությունների բուն մեկնարկը տրվեց Ֆրանսիայի հրապարակի շրջափակմամբ, երբ հրապարակի բոլոր մուտքերը փակվեցին ցուցարարների կողմից, և ինքն ու իր նման պայծառ շատ երիտասարդներ օրեր շարունակ մնացին ու գիշերեցին հենց հրապարակում:

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների ամենօրյա մասնակից Ալեքսանդր Խաչատրյանը պայքարի օրերին իր համառ ու վստահ քայլերով հուսահատ շատ մարդկանց է բերել պայքարի հրապարակ, ովքեր այդ շրջանում թերահավատորեն էին վերաբերվում տեղի ունեցող գործընթացներին:

Ալեքսանդրը համակարծիք է՝ երիտասարդության դերը թավշյա հեղափոխության գործում անգնահատելի է, նոր սերունդն ապացուցեց, որ ինքն է երկրի շարժիչ ուժը:

Ի՞նչ տվեց երիտասարդ հեղափոխականին պայքարի անցած ուղին: Դիտեք տեսանյութը:

Դիտվել է՝