Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետը

86350

Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Պետեր Պալլեգրինին: Սլովակիայի վարչապետը մաղթել է վարչապետ Փաշինյանին հաջողություններ նրա պատասխանատու աշխատանքում՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և Հայաստանի քաղաքացիների զարգացման և բարեկեցության:

«Հավատում եմ, որ Ձեր գործունեությունն այդ պաշտոնում կնպաստի ներքաղաքական իրավիճակի խաղաղ զարգացմանը և Ձեր երկրի բարգավաճմանը:
Թույլ տվեք իմ գոհունակությունն արտահայտել Սլովակիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ավանդական բարեկամական՝ բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունների առնչությամբ։

Համոզված եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ ընդհանուր հետաքրքրության բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսության բնագավառում»,-ասված է Սլովակիայի վարչապետի շնորհավորական ուղերձում:

 

Դիտվել է՝