Այս փուլում մենք դաշնակից ենք նոր իշխանությանը. Գ. Չուգասզյան

garegin

Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը հայտարարում է, որ Հայաստանը հիմա գտնում է անցումային ժողովրդավարության փուլում եւ այս ընթացքում իրենք դաշնակից են նոր իշխանությանը:

«Առանց այս փուլի չի լինում անցում դեպի ժողովրդավարություն: Եւ այդ փուլն ունի իր օրենքները: Անցումային ժողովրդավարության ժամանակ հնարավոր չէ այն ինստիտուտները, որ ձեւավորվել են բռնակալության ժամանակ՝ դատարաններ, խորհրդարան, դատաիրավական համակարգ միանգամից մաքրել: Դրանք բոլորը վարակված են: Պետք է այդ գործիքները մաքրել աստիճանաբար:

Այս ժողովրդավարության փուլում գոյություն ունի անցումային արդարադատության համաշխարհային փորձ, եւ պետք է այդ փորձը կիրառենք, ստեղծենք նորը: Դրանք հենվում են ժողովրդի ճնշման գործիքների վրա: Մենք, որպես քաղաքական ուժ, գտնում ենք, որ մեր դերը պետք է լինի ամեն կերպ աջակցել հեղափոխությանը: Մենք մեզ դիտարկում ենք որպես դաշնակից եւ ոչ միայն խոսքի վրա է, այլ գործով ապացուցվելու է»:

Դիտվել է՝