Դատարանը քննարկում է «Սասնա ծռեր»-ից երկու հոգու ազատ արձակելու միջնորդությունը

sasna crer dat

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, մեկնարկել է «Սասնա ծռերի» 11 անդամի գործով դատավարությունը: Ամբաստանյալների հարազատները դատական նիստին ներկայացել են «Ազատություն» գրությամբ պաստառներով: Նրանք ժամանակ առ ժամանակ վանկարկում են՝ «Ա-զա-տու-թյուն»:

Փաստաբանը հանդես եկավ միջնորդությամբ Սերգեյ Կյուրեղյանին եւ Տիգրան Մանուկյանին ազատ արձակելու վերաբերյալ: «Եթե դատարանը գտնի, որ առկա է կալանքի վերաբերյալ որոշում, ապա միջնորդում եմ նրանց նկատմամբ կամայական ոչ իրավաչափ կալանքը վերացնելու վերաբերյալ որոշում կայացնել:

Միջնորդում եմ կալանքը վերացնել եւ կիրառել ստորագրություն՝ չհեռանալու մասին խափանման միջոցը»:

Դիտվել է՝