«Վատ հնարք չէ հենց ոստիկանության հաճկատար Օսիպյանով մաքրել տալ հանցագործ վերնախավին». Լ. Բարսեղյան

image

Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով.

«Ես էլ եմ կարծում, որ Օսիպյանից լավ թեկնածուներ պիտի, որ լինեին ոստիկանապետի պաշտոնի համար։ Հետո մտածեցի, որ վատ հնարք չէ հենց ոստիկանության հաճկատար Օսիպյանով մաքրել տալ հանցագործ վերնախավին։ Կանի՝ կգնա տուն, չի անի, ավելի շուտ կգնա։

Մոտ օրերս նոր ոստիկանապետին կուղարկենք անցած 40 օրվա հանցագործ ոստիկանների անունները, ֆոտոները, համապատասխան նկարագրերով ու թող փորձի անգործության մատնվի։

Նիկոլի իրավունքն է հավաքել իր անմիջական ենթականերին իր եւ իր թիմի հայեցողությամբ, նկատելով, որ շատերը դժգոհ են այդ որոշումից եւ ապոկալիպսիսի մեկնարկն են հայտարարել, ասեմ, որ ոչ մի ողբերգական բան չի եղել, ինչպես նշանակել է, այնպես էլ կարող է հանել, թե հակառակ բաներ արեց ջրցան գնդապետս»։

 

Դիտվել է՝