Փաշինյանը Կվիրիկաշվիլիին հրավիրում է Հայաստան, հարաբերությունների խորացման հույս հայտնում

137211

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրաց գործընկերոջը՝ Գիորգի Կվիրիկաշվիլուն հրավիրում է Հայաստան եւ հույս հայտնում, որ նման հրավեր կստանա նաեւ Վրաստանից:

Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է վրացական Առաջին ալիքին տված բացառիկ հարցազրույցում:

Ինչ վերաբերում է Վրաստան-Հայաստան հարաբերություններին, Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները պետք է էլ ավելի խորացնել: Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ Վրաստանի եւ Հայաստանի հարաբերությունները չպետք է հիմնված լինեն աշխարհաքաղաքական ազդեցությունների վրա:

«Վրաստանը բարեկամ երկիր է: Վրաստանի եւ Հայաստանի եղբայրական հարաբերությունները պետք է զարգանան, քանի որ մենք եղբայրական երկրներ ենք եւ գործընկերներ: Մեր կուսակցության ծրագրում Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար:

Կարծում եմ, մեր հարաբերությունները պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքական ազդեցությունից: Երբեմն, մեր հարաբերությունների վրա են ազդում աշխարհաքաղաքական գործոններ եւ ցավոք, այդ գործոնները ոչ միշտ են դրական: Երբեմն ունենք բացասական»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նա համարում է, որ Վրաստանը եւ Հայաստանը պետք է ձեւավորեն հարաբերություն, որը կլինի զատ աշխարհաքաղաքական գործոններից:

«Կարծում եմ, մենք պետք է ձեւավորենք հարաբերություն, որը կլինի զատ աշխարհաքաղաքական գործոններից: Հայաստանը եւ Վրաստանը պետք է խորացնեն հարաբերությունը բոլոր ոլորտներում, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորտներում եւ պետք է զարգանան նաեւ հարաբերությունները ժողովուրդների միջեւ»,- հայտնել է Առաջին ալիքին Նիկոլ Փաշինյանը:

armtimes.com

Դիտվել է՝