«23 տարեկան եմ, սանտեխնիկ եմ, 55 հազար եմ ստանում». Գյումրիում Փաշինյանին «շրջափակում» են անօթևան և անապահով գյումրեցիները

nikol

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները եղան Բուլվարային թաղամասում՝ մասնակցելու ԱԻՆ կազմակերպած փրկարարական ցուցադրական վարժանքին:

Սակայն Փաշինյանին այստեղ շրջապատեցին անօթևան ու սոցիալապես անապահով գյումրեցիները: Գյումրեցիներից մեկը Փաշինյանին խնդրում էր 10 հազար դրամով բարձրացնել աշխատավարձը: Նա 23-ամյա երիտասարդ էր, ով սանտեխնիկ է և վճարվում է 55 հազար դրամով:

«Գյումրու սանմաքրումը կաշխատիմ, 55 հազար դրամ աշխատավարձ կստանամ, որ ընտանիք պահեմ»,- ասաց երիտասարդը՝ հավելելով, որ ինքը մասնակցել է բողոքի ցույցերի, իշխանություն է փոխել և հիմա հույս ունի, որ իր աշխատավարձը գոնե 10 հազարով բարձրանալու է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտվել է՝