Աննախադեպ իրավիճակ Գյումրիում. փակ են ճանապարհները, չեն աշխատում մարզպետարանն ու քաղաքապետարանը

gyumri hanrahavaq

Վաղ առավոտից Գյումրիում եւ Շիրակի մարզում փակվել են մի շարք ճանապարհներ: Անհնարին է դարձել Շիրակի մարզպետարանի եւ Գյումրիի քաղաքապետարանի աշխատանքը:

Շիրակի մարզպետարանի դռան դիմաց հավաքված ցուցարարները չեն թողել մարզպետարանի աշխատակիցները մուտք գործեն մարզպետարան: Նրանք ստիպված էին կանգնել դիմացի մայթին:

Փակ են Գյումրիի մի շարք կենտրոնական փողոցներ: Ցուցարարները  խոսում էին երեկ կայացած Ազգային ժողովի հատուկ նիստից եւ ՀՀԿ-ականների պահվածքից:

Հայտարարում էին՝ բողոքի գործողությունները մեծ թափ կհավաքեն, եթե ՀՀԿ-ն հետեւություններ չանի ստեղծված վիճակից եւ չհեռանա:
Գյումրիի քաղաքապետարանում հավաքված ցուցարարները պահանջում են, որ «Բալասանյան դաշինքը» հայտարարի ՀՀԿ-ից հեռանալու մասին եւ միանա ժողովրդին:

Գյումրիի քաղաքապետարանում հավաքված քաղաքացիները պահանջեցին, որ Գյումրիի քաղաքապետը նաեւ դուրս գա փողոց եւ քայլի իրենց հետ միասին: Բալասանյանը սակայն չարձագանքեց: «Օղորմի» վանկարկելով մարդիկ դուրս եկան քաղաքապետարանից:

Դիտվել է՝