Շիրակի մարզում քաղաքացիները սկսել են խաղաղ անհնազանդության ակցիաները

Gyumri_07

Գյումրու մի շարք կենտրոնական փողոցներ արգելափակված են: Գյումրիում վաղ առավոտից ցուցարարները փակել են նաեւ Գարեգին Նժդեհի փողոցը, Շիրակի մարզպետարանի հարեւանությամբ: 

Քաղաքացիները մեքենաները կայանելով փողոցի մեջտեղում աներթեւեկելի են պահում կենտրոնական փողոցները: 

Շիրակի մարզի որոշ միջհամայնքային ճանապարհներ եւս փակ են: Այս պահի դրությամբ բեռնատարներով փակվել է նաեւ Գյումրի-Մայիսյան ճանապարհահատվածը՝ Անի թաղամասի վերջնամասը:

Դիտվել է՝