Փակվել են նախարարություններ, ԱԺ տանող ճանապարհները, օդանավակայանի աշխատակիցները եւս գործադուլի են դուրս եկել

image

Լրացված 10:39

Քիչ առաջ բողոքի իր գործողություններն է սկսել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նա տնից ոտքով է դուրս եկել եւ միացել ցուցարարներին: Փաշինյանը ողջունում է ՀՀ քաղաքացիներին եւ կոչ անում Շտապօգնության, ԱԻՆ, ՊՆ մեքենաներին հնարավորություն տալ արագ տեղաշարժվելու եւ բաց պահել դեպի Արցախ տանող ճանապարհները:

Լրացված 10:08

Ցուցարարները առավոտ ժամը 8:15-ից փակել են ՀՀ ԿԳՆ, Սփյուռքի նախարարությունների մուտքերը: ՀՀ քաղաքացիների անհնազանդություններին միացել են նաեւ մի խումբ ճանաչված փաստաբաններ: Փոխոստիկանապետ Վ. Օսիպյանը պահանջում է բացել մուտքերը: Նախարարությունների աշխատակիցները չեն կարողացել մտնել աշխատանքի: Փոխոստիկանապետի խոսքերով՝ նախարարություններից բողոք են ստացել այդ մասին:

Մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացված նախարարությունների հարեւանությամբ: Ըստ որոշ տեղեկությունների փակ են նաեւ ՀՀ ԱԺ տանող ճանապարհները: Պատգամավորները չեն կարող հասնել ԱԺ: Քվորում չլինի պատճառով հնարավոր է նաեւ ԱԺ նիստը չկայանա: Քիչ առաջ պարզ դարձավ նաեւ, որ Զվարթնոց օդանավակայանի աշխատակիցները եւս միացել են բողոքի գործողություններին:

Լրացված 08:35

Երեւանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության գործողությունները: Ավտոմեքենաներով փակվել են որոշ ճանապարհահատվածներ, օդանավակայանի մուտքը: Տարածքը հսկում են ոստիկանական խմբերը:

Այս պահին փակ է նաեւ Կիևյան կամուրջը:

Դիտվել է՝