«Սիրով եւ հանդուրժողականությամբ հեղափոխությունը շարունակվում է». Փաշինյան

31676579_1482061838589085_7967279529397846016_n

Լրացված 21:56

«Սիրով եւ հանդուրժողականությամբ հեղափոխությունը շարունակվում է»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա կոչ արեց վաղն առավոտյան սկսել խաղաղ անհնազանդության ակցիաները՝ արգելափակելով բոլոր ճանապարհներն ու գործադուլ անելով:

«Մենք այսօր արձանագրեցին մեր հաղթանակը: Այսօրվա Հանրապետականի պահվածքն ուներ պրովոկացիոն բնույթ: Քաղաքական այդ դիակը, որ կոչվում է Հանրապետական կուսակցություն, արժանի չէ մեր նորմալ վերաբերմունքին: Եթե խոսք է գնում բանակցությունների մասին՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ դա կարող է վերաբերվել միայն ՀՀԿ-ի քաղաքական հոգեհանգստին»- հայտարարեց Փաշինյանը:

Լրացված 21:25

ԱԺ նիստից հետո Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում միացավ ՀՀ քաղաքացիներին:

Ընթացքում նրան ողջունում էին մայթեզրերին «Նիկոլ վարչապետ» վանկարկող քաղաքացիները:

Դիտվել է՝