Փաշինյանը պատասխանել է ՀՀԿ պատգամավորների հարցերին

31499804_1480803912048211_1996896811792465920_n

Լրացված 16:14

«Ուրախ եմ, որ այդ լարվածությունները չեն խանգարում նման քննարկումներ ունենալ, հասկանալի լինել, ներկայացնել տեսակետները:

Այսպիսի խնդիր ենք դնում, մեր խնդիրն է ՀՀ-ում փակել ներքաղաքական թշնամանքի էջը եւ հաստատել համերաշխության մթնոլորտ, օրենքի եւ իրավունքի վրա հիմնված: Եթե հաջողվի միասնական ուժերով այդ մթնոլորտը հաստատել, նաեւ ՀՀԿ-ն ունի հնարավորություն նպաստելու այդ մթնոլորտի հաստատմանը»,-շարունակեց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ չպետք է լինեն հաղթողներ եւ պարտվածներ, այլ պետք է լինի համազգային հաղթանակ: Ըստ նրա՝ այս պրոցեսը ներգրավել է ոչ միայն ՀՀ մեծ մասին, այլեւ Սփյուռքի մեծ մասին: «Ամենամեծ գործընթացը, որը պետք է լինի ապագայի նկատմամբ, հաղթանակն է: Պետք է արձանագրել ՀՀ-ի ժողովրդի հաղթանակը, որը չի նշանակի որեւէ մեկի պարտություն»,- ասաց նա: Փաշինյանը պատասխանում է ՀՀԿ պատգամավորների հարցերին:

Լրացված 15:03

«Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ: Փաշինյանի հետ է նաեւ Արարատ Միրզոյանը:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, ասաց, որ ՀՀ-ում արձանագրված է քաղաքական ճգնաժամ: «Հայաստանում վերջին մեկ ամսվա կամ 10-15 օրվա ընթացքում բուռն իրադարձություններ են տեղի ունեցել: Հիմա իրավիճակը գնահատելով՝ ուզում եմ ասել, որ ուրախ եմ, ներքաղաքական խնդիրները փորձում ենք հաղթահարել քննարկումների միջոցով:

Դիտվել է՝