Շարունակում ենք մնալ մեր պայքարի դիրքերում՝ մինչև դե ֆակտո արձանագրված հաղթանակը չարձանագրվի նաև դե յուրե

pashinyan

«Հանրահավաքի ժամանակ կխոսվի վերջին զարգացումների մասին, և վաղվա անելիքների մասին: Մենք մինչև վերջին վարկյանը մեր զգոնությունը չենք կորցնում և շարունակում ենք մնալ մեր գործողությունների, պայքարի դիրքերում մինչև դե ֆակտո արձանագրված հաղթանակը, չարձանագրվի նաև դե յուրե»,-քիչ առաջ հայտարարեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հորդորեց հաշվի չառնել որեւէ այլ հայտարարություն, որը ինչ-որ պլանների փոփոխությամբ փորձում են վերագրել իրենց  շարժմանը. «Խնդրում եմ հավաքել ուժերը այս գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար: Լավ եղեք, տրամադրեք ձեզ հաղթանակի»,-հայտարարեց Փաշինյանը:

Դիտվել է՝