Գյումրիում շարունակվում են անհնազանդության խաղաղ ակցիաները

gyumri

Գյումրեցիներն այսօր շարունակեցին բողոքի անհնազանդության խաղաղ ակցիաները: Հավաքվելով Գյումրու Թատերական հրապարակում՝ երթով շարժվեցին դեպի Գյումրու քաղաքապետարան:

Քաղաքապետարանի շենքում նրանք գործադուլի կոչերով հանդես եկան, ապա տեղում ցուցարարների մի մասը նստացույց սկսեց:

Ցուցարարները հանդիպում էին պահանջում  քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ: Կարճ ժամանակ անց նրանց հետ զրուցելու եկավ փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը: Ցուցարարները հայտարարեցին՝ քաղաքի բնակչության մեծ մասը օրեր շարունակ դրսում է, պայքարում են ընդդեմ ՀՀԿ-ի, ի՞նչ պատճառով քաղաքապետարանի աշխատակիցներն էլ գործադուլ չեն հայտարարում և չեն միանում այս պայքարին, և կամ ո՞ւմ և ի՞նչ ծառայություններ է մատուցում այս օրերին քաղաքապետարանը, երբ բնակչությունը դրսում է:

Սանոյանը հայտարարեց, թե կան անհետաձգելի աշխատանքներ, որոնք չի կարող դադարեցնել քաղաքապետարանը:

Քաղաքապետարանում իրենց բողոքի գործողություններն իրականացնելուց հետո ցուցարարները երթով շարժվեցին առաջ՝ շրջելու քաղաքի կենտրոնական փողոցներով:

Դիտվել է՝